Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ
ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ-Հարգելի՛ Կարեն, ուրախ ենք Ձեզ Հայաստանում տեսնելու համար: Ո՞րն է Ձեր այցի նպատակը:

-Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև: Հիացած եմ մեր Հայրենիքով,  նրա  տեսարժան վայրերով: Հայաստանը մեծ պատմություն ունի, եւ ուզում էի իմ աչքերով տեսնել գեղատեսիլ վայրերը, եկեղեցիները, պատմամշակութային կոթողները:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:

-Շատ լավ: Հաճելիորեն զարմացած եմ այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար: Հայաստանն ինձ մեծ էներգիա է տալիս:

-Սա Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան:

-Երրորդ: Վերջին անգամ հայրենիքում եղել եմ տասը տարի առաջ: Մասնակցեցինք այստեղ կազմակերպված մրցաշարին: Այդ ժամանակ 15 տարեկան էի:

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ…Վաղուց այսքան ինքնագիր չէի բաժանել: Հաճելիորեն զարմացած եմ, թե որքան մարդ է եկել ինձ հետ հանդիպման, ու որքան երեխա է ցանկություն հայտնել մասնակցելու իմ վարպետության դասին: Հաճելի է տեսնել, վայելել այս ամենը:

-Մարզական առումով ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2021 թվականը:

-Հագեցած էր: Այս մրցաշրջանում ունեցա վերելքներ եւ վայրէջքներ: Ուիմբլդոնից հետո նորից ինքնավստահություն զգացի իմ ուժերի նկատմամբ: Չնայած համաշխարհային աղյուսակում վարկանիշս այս տարի ավելի ցածր է նախորդներից, տարին համարում եմ հաջողված, քանի որ վերագտել եմ ինքնավստահությունս: Հայաստանից վերադառնալուց հետո կվերսկսեմ մարզումներս: Կփորձեմ 2022 թվականին բարելավել դիրքերս Մեծ թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ