Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ



Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով հետմահու պարգևատրված, ենթասպա Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:

Միջոցառմանը ներկա են գտնվել զոհվածի հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ՏԻՄ և Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Արսեն Մալինցյանի մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։

Խորագիր՝ Նորություններ


21/10/2021