Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Անձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։

Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված  անձնակազմի պատրաստության և փոխգործակցության կազմակերպման մակարդակը: