Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ



Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպաներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած գնդապետ Թաթուլ Ղազարյանի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արմեն Օհանյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

Միջոցառմանը մասնակցել են զոհվածների հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ,  հոգևորականներ։ Կատարվել է հոգեհանգստյան կարգ, ներկայացվել է զոհված զինվորականների անցած մարտական ուղին և կատարած սխրանքը։

Խորագիր՝ Նորություններ


20/10/2021