Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման կապակցությամբ զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթաց։ Դրանց անխափան շահագործումն ապահովելու և մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով զորամասերում իրականացվում են ստուգման, մաքրման, յուղման և այլ աշխատանքներ։ Հայտնաբերված անսարքություններն ու թերություններն արագ շտկվում են սպասարկող անձնակազմի կողմից։