Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։

Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն ու ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Գրիգորի անցած մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։

Հուշ-ցերեկույթից հետո ներկաներն այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Գրիգորի և մյուս նահատակների հիշատակին։