Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ «ՍՊՈՒՏՆԻԿ-Վ» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ



ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՌԴ պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:

Հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:

Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար:

Խորագիր՝ Նորություններ


15/10/2021