Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ

Սեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսա­կան կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողություն­ների իրավա­կան կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները:

Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանու­թյան խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակ­ցության մակարդակը բարձրացնելն էր: