Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎՀայկն ու ծառայակից ընկերը` Էրիկը, դեպի Արցախ ողջ ճանապարհին փորձում էին կանխորոշել, թե հակառակորդի քանի տանկ կխոցեն…գրազ էին եկել…«Ջաբրայիլի լեռներում» երգելով՝ Ջրական էին գնում։

Էրիկը բեկորային ծանր վիրավորում ստացավ. ոչ մի տանկ խոցել չհասցրեց։ Խրամատում ընկած ընկերոջ արյունոտ գլխարկը… Սա Հայկի առաջին առերեսումն էր ցավի հետ։ Հայկը խոցեց առաջին տանկը, որոշեց ամեն գնով կապ հաստատել հոսպիտալում բուժվող ընկերոջ հետ,- «Էրո՛, տանկը ես քո փոխարեն խփել եմ, էլի՛ եմ խփելու, ինչքան խփեմ՝ քո անունից եմ խփելու, ու դու գրազը կրել ես, ու դու միշտ կրելու ես, դու ապաքինվելու ես, մենք կրելու ենք…»։

Էրիկը առջևում դեռ մի քանի վիրահատություն էլ ունի, իսկ Հայկը շարունակում է ծառայությունը` համոզմունքով, որ խաղաղություն լինելու է միայն մեր հաղթանակով, ու մենք հաստատ կրելու ենք…զենքով լինի, գրչով լինի` կրելու ենք….