Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում։
Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, այնուհետեւ պաշտպանական դիրքեր։ Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին։
Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել հայոց բանակի բոլոր զինծառայողներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյանի տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար։ Սերժ Սարգսյանին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։