Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ



Զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ:

Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


30/07/2021