Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՍՊԻՏԱԼԻ ՊԵՏԸ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ

2010թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ -ին էր դիմել Երեւան քաղաքի բնակիչ Կ.Պողոսյանը։ Նրա որդին՝ Ա.Պողոսյանը, 2010թ. հունիսի 26-ին զորակոչվել է զինծառայության ԶՈՒ N զորամաս: Օգոստոս ամսին ֆիզպատրաստության ժամանակ, ձգում վարժություն կատարելիս, աջ ձեռքը դուրս է ընկել, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, տեղափոխվել է հոսպիտալ եւ նույն օրը վերադարձել զորամաս: Որոշ ժամանակ անց շարային պատրաստության ժամանակ դուրս է ընկնում կոնքային հոդը, եւ նա տեղափոխվում է Սիսիանի հոսպիտալ, ախտորոշվում է «Աջ ուսի եւ երկկողմանի կոնքահոդերի գերշարժունակություն», դուրս է գրվում զորամաս` հետագա ծառայության: Հոկտեմբերի 10-ին որդու հոդերը սկսում են ուժեղ ցավել, եւ կրկին նա տեղափոխվում է հոսպիտալ: Ծնողը նշում էր, որ հոսպիտալի պետը չէր հավատում, որ որդին առողջական խնդիրներ ունի, եւ ասել էր, որ նա պետք է դուրս գրվի հոսպիտալից: Ծնողը հայտնում էր, որ որդին հոդացավ ունի, չի կարողանում երկար քայլել, քանի որ ոտքը կոնքից դուրս է ընկնում, նույնը տեղի է ունենում նաեւ երկար նստելուց: Խնդրում է որդուն ենթարկել համապատասխան բուժհետազոտման եւ ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն։

2010թ. հոկտեմբերի 28-ին Հասարակական խորհրդի միջնորդությամբ զինծառայողը տեղափոխվել է ԿԿԶՀ։

Որոշ ժամանակ անց, դեկտեմբերի 21-ին, ծնողը կրկին դիմում է ՀԽ-ին՝ հայտնելով, որ որդին դեռեւս ԿԿԶՀ-ում է, որեւէ դրական տեղաշարժ նրա առողջական վիճակում չի նկատվում: Նշում էր, որ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո պարզվել է, որ որդին ունի ռեւմատոլոգի եւ վարակաբանի կողմից հետազոտվելու կարիք, ինչի իրագործումը, ըստ իր տեղեկությունների, հոսպիտալի պայմաններում հնարավոր չէ: Ծնողը հայտնում էր, որ որդին երկար չի կարողանում քայլել, կանգնել: Խնդրում էր կազմակերպել որդու հետազոտումը։

2010թ. դեկտեմբերի 23-ին ՀԽ-ն միջնորդագիր է ներկայացրել ԶՈՒ ԳՇ ՌԲՎ պետին` ուսումնասիրելու դիմումում ներկայացված հանգամանքները։

Ծնողի անհանգստությունը լուրջ արձագանք գտավ. կատարվեցին անհրաժեշտ հետազոտություններ, կոնսուլտացիաներ եւ բուժումներ: Սակայն ի հայտ եկած հիվանդությունն անհամատեղելի էր զինվորական ծառայության հետ: ԿՌԲՀ-ի 16.03.11թ. որոշումով Ա. Պողոսյանը ՊՆ թիվ 175 հրամանի 40ա հոդվածով ճանաչվեց ոչ պիտանի զինծառայությանը խաղաղ ժամանակ, պիտանի ոչ շարային ծառայությանը` պատերազմի ժամանակ, զորացրվեց ԶՈՒ շարքերից` հաշվառվելով պահեստազորում:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր

Հասարակական խորհրդի հասցեն` Երեւան, Մոսկովյան 5, 3-րդ հարկ:
Հեռ.` 52 34 82, 52 34 86