Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ



2021 թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։

ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին, հորդորել անել առավելագույնը` աշխատանքային բոլոր օղակներում արդարության և թափանցիկության սկզբունքը խստագույնս պահպանելու և ամառային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


18/06/2021