Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԳԵԼՆ Է



ԱՄԵՆԱՈԳԵՎՈՐԻՉԸ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԳԵԼՆ ԷՃեպազրույց սիրված երգչուհի ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

 

-Դուք առավելապես հայտնի եք ազգային, հայրենասիրական երգերի կատարումներով: Ձեր «սրտոտ» կատարումները մշտապես ոգեշնչում են ունկնդրին: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում Ձեր երգացանկը:

-Յուրաքանչյուր երգ ընտրելիս ամիսներ են պահանջվում: Մանավանդ, երբ կատարում  ես ազգային երգեր, պետք է երգացանկդ բծախնդրորեն ընտրես: Ցավոք, այսօր երգարվեստում շատ անհասկանալի ելևէջներով երգեր կան: Կնշեմ միայն մի բան, որ յուրաքանչյուր կատարող պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենա ազգային երգին, ոչ թե երգի՝ հարմարեցնելով իր ճաշակին:

-Ի՞նչ կասեք Ձեր հանդիսատեսի մասին:

-Ես գոհ եմ իմ հանդիսատեսի գնահատականից, ամենաանաչառ դատավորը հենց նա է:

-Դուք հաճախակի լինում եք զորամասերում, երգում զինվորների համար:

-Ինձ համար ամենամեծ պատիվը, ամենաոգևորիչը հայ զինվորի համար երգելն է: Աշխարհում չկա մի այլ  հանդիսատես, որի ներկայությունից ոգևորվեմ այնպես, ինչպես հայ զինվորի:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1392) 2.06.2021 - 8.06.2021, Բանակ և հասարակություն


03/06/2021