Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ



Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։

Խորագիր՝ Նորություններ


12/05/2021