Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



Մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։

Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։

Խորագիր՝ Նորություններ


11/05/2021