Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՌԱԲԼՈՒՐ
ԵՌԱԲԼՈՒՐ

ԵՌԱԲԼՈՒՐ

ՌՈՍՏՈՄ ԴԱՐԲՆԵՑԻ

 

Մասյաց դիմաց՝ դարեր ի վեր,

Ինչպես կանգուն հզոր սյուներ,

Դավից, ցավից, ասես անլուր,

Ծվարել էին երեք բլուր…

 

Եռաբլուր դարձաք տխուր,

Դարձաք խաչքար, դարձաք մատուռ,

Դարձաք հոգու խորունկ խորան՝

Հերոսների վեհ դամբարան։

 

Եռաբլուր, դու մոր մրմուռ,

Այրիների մորմոք դու լուռ,

Խռով հայացք անմեղ մանկան,

Ում չի դրել հայրը ծնկան։

 

Եռաբլուր, զորք քարակուռ,

Ամեն մի քար՝ մի Սասնա ծուռ,

Ամեն մի քար՝ անհնազանդ,

Կարմիր Վարդան ու Շապինանդ։

 

Եռաբլուր, Սուրբ հող մի բուռ,

Դու՝ հայրենյաց հավատի դուռ,

Եռաբլուր՝ հավերժահուր,

Աղոթարան աստվածատուր.-

 

Խնկարկում ես պատարագում,

Բլուր, բլուր  լույս ճառագում…