Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



1-ին զորամիավորումում ապրիլի 12-ին ամփոփվել են 2021 թվականի ուսումնական տարվա 1-ին եռամսյակի իրականացված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և առաջադրել 2021 թ. երկրորդ եռամսյակի խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


12/04/2021