Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՐՄԱՑՈՒ ՑՈՐԵՆ

Լեռնաշխարհի գյուղերից մեկում ավարտվել էր հացահատիկի բերքահավաքը։ Տներից մեկում լսվում էր որդեկորույս մոր կոծը.
-Իմ անո՛ւշ բալա, գարնանը ցանեցիր, գնացիր հայրենի սահմանները պաշտպանելու, ինչո՞ւ չեկար, ի՞նչ գնդակ էր, որ քեզ գտավ։ Քո ցանած արտը կանաչեց, տե՛ս, ինչ բերք ենք ստացել։
Եվ մայրը, գոգնոցում լիքը ցորեն, դուրս էր եկել բակից ու բուռ-բուռ շաղ էր տալիս հողին.
-Էս մի բուռը ձեզ՝ երկնքի հավքեր, էս մի բուռը ձեզ՝ երկրի զեռուններ, էս մնացածն էլ թող սերմ լինի, ծլարձակի, որ որդուս հիշատակը մնա։
Հաջորդ օրը գյուղացիները մի-մի պարկ շալակներին ներս են մտնում որդեկորույս մոր բակը.
-Հայաստան մայրիկ, փոխանակման համար ենք բերել, մեր սերմացուն հնացել է։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր