Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐԵԿՑԱՆՔ

Մարտը դադարել էր։ Փոքրիկ ձորակում ձեռքերը որովայնին սեղմած՝ ցավից գալարվում էր թշնամու ջահել մի զինվոր։ Նրա հառաչն ու հոգոցները խլանում էին ձորակով վազող փոքրիկ առվակի քչքչոցից։ Երբ բուժքույր Անահիտը կռացավ վերքը վիրակապելու, վիրավորի աչքերում ցավ ու սարսափ տեսավ։ Բուժքույրը անխոս կատարեց իր գործը, եւ վիրավորի հայացքում քիչ առաջվա սարսափն ու վախը տեղի տվեց կարեկցանք, խղճահարություն հայցելուն։ Որոշ ժամանակ անց, երբ վիրավորին պատգարակով տեղափոխում էին, բուժքույրը շշուկով պատմում էր հրամանատարին.
-Ջահել է, մեղք է, դեռ աղվամազ կա երեսին։ Վիրավոր թողել են, փախել, մի քիչ էլ ուշ նկատեի՝ արնաքամ կլիներ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր