Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՈՒԺ» ՄԵԴԻԱՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ



«ԶԻՆՈՒԺ» ՄԵԴԻԱՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ«Զինուժ» մեդիան» արձանագրեց իր հերթական ձեռքբերումը: Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը 2020 թ. մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ԱՊՀ երկրների IV  միջազգային մրցույթին՝ ներկայացնելով լրագրողներ՝ Գայանե Պողոսյանի, Քնարիկ Թադևոսյանի, Ալիս Ալավերդյանի, Հասմիկ Մադոյանի թեմատիկ հոդվածներն ու ֆոտոթղթակից Արեգ Վարդանյանի լուսանկարները: Մեր ստեղծագործական թիմի  պատկերավոր ու սրտառուչ հրապարակումներն արժանացել են մասնագետների ամենաբարձր գնահատականին: Դաշնակից պետությունների ռազմական համագործակցությունը ամրապնդելու և զարգացնելու գործում ներդրած ավանդի և լավագույն լրագրողական աշխատանքի համար ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն վերոնշյալ աշխատակիցներին պարգևատրել է անվանական պատվոգրերով:

Խորագիր՝ #08 (1379) 03.03.2021 - 09.03.2021, Ազգային բանակ


04/03/2021