Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Փետրվարի 22-ին 1-ին զորամիավորման զորամասերում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի պահպանման և կիրառման, ռազմական տեխնիկայի շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


23/02/2021