Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸՓետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի դրույթների իրականացման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում հայտարարության` ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու վերաբերյալ 8-րդ կետի դրույթները, նշված գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով` Հայաստանի դեմ հավելյալ ճնշումներ իրականացնելու համար:

Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և պատրաստ է ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Խորագիր՝ Նորություններ


22/02/2021