Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՀՈՍՔԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՀՈՍՔԸՓետրվարի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակը սպաներին վերապատրաստելն է, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ հաղորդելը, նպաստել նրանց ռազմավարական և քննադատական մտածողության ձևավորմանը, ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը նպաստելը:

Խորագիր՝ Նորություններ


22/02/2021