Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Կապի դասակի հրամանատարների և կապի հանգույցների պետերի տեսական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով փետրվարի 17-ից 19-ը 5-րդ զորամիավորումում անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։

Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, զինծառայողներն ապահովել են կապի անխափան գործունեությունը, հմտացել նորագույն տեխնոլոգիաների կիրառման մեջ։

Հավաքների ավարտին զինծառայողները ստուգարքներ են հանձնել մասնագիտական առարկաներից և արժանացել բարձր գնահատականների։