Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ԵՍ ՏՈՒՆԸ



ԴՈՒ ԵՍ ՏՈՒՆԸՄենք կբուժենք քո վիրավոր մարմինը սուրբ,

Ու դու նորից մարգարտափայլ կշողշողաս,

Քեզ գրկել է արյունածոր մի ժողովուրդ,

Քո թևերին ապավինել անպարտ մի ազգ:

 

Քո վես մարմնում բաբախում է անշեջ մի սիրտ

Ու քո շքեղ անվան շշունջն է վանկարկում,

Եվ զանգերդ հորիզոնի մութն են օծում

Հանդիսավոր ցայգալուսի փոշով, Շուշի՜…

 

Դու այն վայրն ես, ուր ոգին է իջել հողին,

Եվ այն հողն ես, որ ծնում է սեր ու սխրանք,

Դու ես Տունը, եւ արարող ամեն հոգի

Ապաստանն իր գտնում է քո թևերի տակ…

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

10.10.2020

Լուսանկարը՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #6 (1377) 17.02.2021 - 23.02.2021, Հոգևոր-մշակութային


18/02/2021