Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԱՐԱԶԴԱՏ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՎԱՐԱԶԴԱՏ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՎԱՐԱԶԴԱՏ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում:

1977 թ. ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։

1977-1981 թթ. աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում:

1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

2001 թ. մինչև 2018 թ. եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: