Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԷՀունվարի 13-ին և 14-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: