Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀունվարի 12-ին ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը  կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանո­նա­կարգ­վել է զոր­քերի ծառայու­թյան պլանավորումը, նոր շահա­գործված օբյեկտներում ապա­հով­վել է կահավորման զորային միատիպությունը, բարե­լավվել է հրդեհա­պայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահ­պանության հու­սալի կազմակերպ­մանը զուգահեռ օպտիմալացվել են պահակա­կետերը, զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ մեթոդական գրականությամբ:

2020 թ. ուսումնական տարում զորամասերում զորքերի ծառա­յության օրինակելի կազ­­մակերպման համար հինգ զորամասերի հրամանատարներ խրախուսվել են գերատեսչական պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առկա խնդիրները շուտափույթ լուծելու վերաբերյալ: