Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵԿՆՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ
ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԵԿՆՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ

Մարտական հերթապահության հերթափոխից առաջ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվել է շարային ստուգատես:

Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, մարտական փաստաթղթերի առկայությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստացել համապատասխան առաջադրանքները։