Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի չորրորդ եռամսյակում զորամասերում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել առկա խնդիրների լուծման տարբերակներ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա.  Հարությունյանն արձանագրված բացթողումները շտկելու նպատակով ցուցումներ է տվել դրանք սահմանված ժամկետներում վերացնելու, պլանավորված հետագա աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով, խրախուսել է լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին ու բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին: