Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՄՈՆԹԵԻ ՀԻՇԱՏԱԿԸ



Ինչպես հաղորդում է www.haynews.am-ը, 2011 թվականի դեկտեմբերի 4-ին, Բրբենք քաղաքի Արևմտյան թեմի Առաջնորդարանի Զորայան թանգարանում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 54-րդ տարելիցին, որի նպատակն է հերթական անգամ գնահատելու և վերարժևորելու անձնուրաց հերոսի կյանքը և ժառանգությունը: Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի տարածքի` Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը: Միջոցառման խոսնակներից է Մոնթեի եղբայր և «Իմ եղբոր ուղին. մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/11/2011