Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽԴեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների հետ:

Ստեփանակերտում կայացել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: ԱՀ նախագահը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծածավալ աշխատանք է սպասվում բանակի ենթակառուցվածքների վերականգնման և վերազինման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում գերեվարված անձանց և զոհվածների մարմինների փոխանակման, անհայտ կորածների որոնման ուղղությամբ:

Ողջունելով Արցախի նախագահին՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական բանակի ենթակառուցվածքների վերականգնումն ակտիվ փուլում է, և նոր ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առաջ են քաշվելու նոր լուծումներ` Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: