Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ, ՍԵՐ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր,

Որդու և Սուրբ Հոգու անունով»: (Մատթ. 28:19, տես նաև` Մարկ. 16:15-16):

 

Վարդանանք չերկյուղեցին իրենց կյանքը զոհելու իրենց Աստծու համար, քանի որ «Աստծու սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այն այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»,- Վարդանանց պատմության մեջ գրել է Եղիշեն: Աստվածասիրությունն, անշուշտ, ավելի բարձր է, քան ազգասիրությունը, բայց առանց երկրորդի չկա և առաջինը, քանզի ազգասիրությունը եղբայրասիրություն է, իսկ «Նա, ով չի սիրում իր եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում» (Ա Հովհ. Դ 20): «Աստծու սերը մենք ճանաչեցինք նրանով, որ Նա Իր անձը դրեց մեզ համար, և մենք էլ պետք է մեր անձերը դնենք մեր եղբայրների համար» (Ա Հովհ. Գ 17):

…Տղերքը շարք են կանգնել: Այս անգամ պետք է մկրտվեն, հետո զենք վերցնեն ու հակառակորդին հարված հասցնեն՝ հայի անկասելի ուժով: Հոգևորականները նույնպես պատրաստ կանգնած են՝ Վարդանանց սուրբ պատգամը հոգիներում դրոշմած:

Սևակ սարկավագն ամեն օրն աղոթքներով է սկսում և ավարտում։ Մկրտության ժամանակ էլ նույնն էր և ավելի խորհրդավոր։

-Չնայած այս ծանր օրերին` չպետք է մոռանանք Աստծո զորության մասին։ Մենք մկրտեցինք տղերքին, որ պաշտպանեն հայրենիքն ու հավատը։ Մենք քրիստոնյա ենք ու կհաղթենք մեր Աստծով ու քաջ տղաների շնորհիվ,- ասաց Սևակ սարկավագը։

Մենք՝ հայերս, եղբայրներ ու քույրեր ենք միմյանց, ծնունդով որտեղից էլ որ լինենք՝ Հայաստանից, Արցախից, թե Սփյուռքից, և ուրեմն ամեն մեկիս վրա պարտք է դրված՝ միմյանց սիրելու և հարկ եղած դեպքում նույնիսկ մեր կյանքը տալու միմյանց համար:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ