Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ. ՍԽՐԱՆՔՆԵՐ ԿԵՐՏՈՂԸ



ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ. ՍԽՐԱՆՔՆԵՐ ԿԵՐՏՈՂԸՓոխգնդապետ Հայրումյանին զինված ուժերում ճանաչում են որպես սկզբունքային, խիզախ, հաստատակամ ու  վճռական անձնավորություն, մարդկային վեհ նկարագրի տեր սպա, հրամանատար, որի  ամեն քայլում առաջնահերթությունը  հայրենիքի պաշտպանության սուրբ գործն է։

Օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ՊԲ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` «Ոսկե արծիվ» շքանշանով։

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


29/10/2020