Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍ ՈՒՍԻ, ՈՒԺԵՂ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ



ՈՒՍ ՈՒՍԻ, ՈՒԺԵՂ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆՃակատամարտն ավարտվեց: Դժոխային աղմուկը լռեց: Թշնամու հերթական գրոհը նույնպես  ձախողվեց: Նա  պարտված, կորստաշատ ու գլխիկոր քաշվեց իր որջը: Ու մեր հողի վրա, մեր վերձիգ  լեռների կողքին հպարտ, ամուր ու հաղթանակած, ինչպես անառիկ մի բերդ, կանգնեցին հաղթողները: Ուս ուսի, ուժեղ, ժպտուն ու հերոսական:

«Այսպես էլ առաջ ենք գնալու»՝ ի լուր աշխարհի հայտարարում է հայտնի տեսանյութի հերոսը՝ մայոր Գյուլաբունցը:

Հաղթելու ենք:

 

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Ազգային բանակ, Նորություններ


29/10/2020