Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵՔ
ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵՔ

ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵՔԿյանքում կա երեք հիմնական օրենք, որոնցով պետք է առաջնորդվել, և առանց դրանց հետևելու ոչ ոք չի կարող ասել, որ իր կյանքն արժանավայել է ապրել։ Դրանք շատ պարզ օրենքներ են: Պաշտիր Աստծուն։ Պաշտպանիր քո Հայրենիքը։ Սիրիր քո ընտանիքը: Մենք պաշտում ենք Աստծուն: Մենք սիրում ենք մեր ընտանիքը։ Եկել է Հայրենիքը պաշտպանելու ժամանակը։

Դուք պաշտպանում եք Արցախը։ Արցախը մեր պատմական հայրենիքն է: Բանակը, որ գալիս է մեր դեմ, չգիտի, թե ինչ է նշանակում պատմական հայրենիք ու չի հասկանա մեր կապվածությունը Արցախի հողին, լեռանը, ծառին, ծաղկին: Ուրեմն, չի հասկանա նաև, թե որտեղից է բխում մեր ուժը, որից այդքան վախենում է ու այդ պատճառով էլ ռազմադաշտ է նետել մեզ տասնապատիկ գերազանցող ադրբեջանա-թուրքական ամենաէլիտար ուժերն ու վարձկան ահաբեկիչների: Սա պաշտպանական պատերազմ է, և թշնամուն ոչնչացնելով՝ դուք պաշտպանում եք ձեր նախնիների հողը: Սա Հայրենական պատերազմ է, պատերազմ հանուն Հայրենիքի: Կռվե՛ք, քաջ գիտակցելով, որ Աստված ձեզ հետ է, քանի որ արդար են ձեր նպատակներն ու գործը։

Մեր հպարտ Արծիվնե՜ր: Աստված վկա, մենք պատերազմ չենք սիրում, բայց մեր նախնիները բազմիցս ցույց են տվել, որ երբ մեզ պատերազմ են պարտադրում, մենք մարտահրավերն ընդունում ենք արժանապատվորեն, պայքարում ենք կատաղի և սարսափազդու: Հաղթե՛ք ու փառավորե՛ք ձեր ապրած ժամանակը:

Ցավոք, մենք գիտենք, թե ինչ վիշտ է հայրենիք կորցնելը: Մեր Արևմտյան հողերի կորստի վերքը չի սպիանում մեր հոգում: Եվ հիմա դարավոր թշնամին նոր ցավ ու տառապանք է պատճառում մեզ. թարմ շիրմաթմբեր են ավելանում Հայոց փառքի պանթեոն «Եռաբլուրում»: Վրեժխնդիր եղեք թշնամուց: Այնքան արյունոտ ու դաժան, որ հարյուր տարի անց էլ այդ մասին ասքեր տարածվեն։ Ասքեր, որոնք թշնամին մայրամուտից հետո կվախենա լսել, որոնցից կսարսափի, շան պես կդողա մեր դաժան վրեժի ահից։ Այնպես վախեցրե՛ք նրանց, որ կորչի մեզ հետ պատերազմելու նույնիսկ ամենաչնչին ցանկությունը։ Ի զե՛ն, և թող Տիրոջ հրեշտակների զորագնդերը լինեն ձեզ պահապան։

Ես քաջության, տոկունության, հավատարմության և պատվի կոչ չեմ անուն ձեզ, իմ հայրենիքի խիզախ զինվորներ. գիտեմ, որ այդ ամենին բացարձակ տիրապետում եք։ Ես կոչում եմ հաջողությանը, որ նա ուղեկցի ձեզ օր ու գիշեր։ Թող ձեզ ուղեկցի հաղթանակը, որը բաժին է հասնում քաջին։

Մեզ հաղթանակած խաղաղություն բերեք: Մենք ուրիշ խաղաղություն չենք ուզում: Իսկ ամենակարևորը՝ ռազմաճակատից վերադարձեք ողջ ու առողջ: Զոհվել չկա: Նահանջել չկա: Առաջ ու միայն առաջ: Ու թող բոլորը իմանան՝ հայը որքան հավատարիմ բարեկամ է, հազարապատիկ սարսափելի թշնամի է:

 

ՄԱՐԿ ԱՐԵՆ