Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄԻՆ ՋԱԽՋԱԽՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



ԹՇՆԱՄԻՆ ՋԱԽՋԱԽՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ՔԱՇԱԹԱՂՈՒՄԿենաց ու մահու պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամիս։ Չնայած հաստատված արդեն երրորդ հրադադարին՝ թուրք-ադրբեջանական հրոսակները դիվերսիոն խմբերի մասնակցությամբ Քաշաթաղի շրջանի հարավային ուղղությամբ փորձում են ճեղքել առաջնագիծը և առաջանալ դեպի Բերձոր։ Սակայն Արցախի ՊԲ պատժիչ մարտական գործողությունների ընթացքում, թշնամին շուրջ երկու տասնյակ դի թողնելով, հետ է շպրտվել։ Այս մարտերի արդյունքում հայոց դիրքերը էականորեն առաջացել են:

Հող հայրենին անձնվիրաբար պաշտպանում են նաև Քաշաթաղի շրջանի պահեստազորայիններն ու ազատամարտիկները: Մեր հրետանավորները ջախջախիչ հարվածներ են հասցրել թշնամուն՝ պատճառելով մեծ թվով մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ: Ինչպես հավաստիացրել են մեր հրետանավորները՝ թշնամին Բերձոր ոտք չի դնելու, իսկ Մեղվաձորը թուրքերի համար դառնալու է արյունոտ ձոր-գերեզման: Հաղթելու ենք..․

«ՄԵՐԱՆ» Քաշաթաղի պաշտոնաթերթ

Խորագիր՝ Նորություններ


28/10/2020