Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆՍեպտեմբերի 29

 

Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը:

Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունեցել է 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի:

 

Սեպտեմբերի 30

 

Մարտերը Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հմուտ գործողություններով կործանիչ հարվածներ են հասցրել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ-1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 հետեւակի մարտական մեքենա:

ՊԲ հյուսիսարևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:

Ակտիվ մարտական գործողություններ են ընթացել Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, «Եղնիկներում», Մատաղիսում: Շատ ակտիվ է եղել հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում:

Շփման գծում զինված ընդհարումների ժամանակ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, վարձկաններ հավաքագրելու և օգտագործելու, հանցավոր հրաման արձակելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

BBC հեռուստաընկերությունը հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, որը պատմել է, թե իրեն հավաքագրել է թուրքամետ Սիրիական ազգային բանակի հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը Ադրբեջանում է: Նրան առաջարկել են ամսական 2000 դոլար աշխատավարձ:

Երեկոյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է համառ մարտերի ընթացքում հերոսաբար զոհված ևս 23 զինծառայողի մասին:

Վարչպետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: Վարչապետ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա և վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթույլատրելիությունը: Շարլ Միշելը կարևորել է հրադադարի շուտափույթ հաստատումը:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Կենտրոնից հայտնել են, որ սպանվել է յոթ խաղաղ բնակիչ, լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել 31 անձ:

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ կոչ է արվում շահագրգիռ պետությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների օգտագործումը հակամարտությունում եւ նրանց անհապաղ դուրս բերումը տարածաշրջանից։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ և իր շվեդ գործընկերոջը ներկայացրել  Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում՝ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ համառ մարտերը շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում: Մեր զորքերը հերոսաբար կռվել և  հետ են մղել հակառակորդի գրոհները: Նրա խոսքով՝ հարձակման հիմնական ուղղությունները մնացել են հյուսիսն ու հարավը: Օրվա տվյալներով՝ հակառակորդի կորուստները կազմել են՝ անձնակազմի շրջանում 130 զոհ, շուրջ 200 վիրավոր, 29 տանկ եւ զրահափոխադրիչ, 3 «ՏՕՍ» կայանք, 1 «Սմերչ», 11 ԱԹՍ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցում Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովին համապարփակ ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները և խստորեն դատապարտել Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում, ինչպես Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Արցախի եւ Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանի ղեկավարությունը հանձնարարել է Թուրքիային: Ժամը 10:00-ից սկսած՝ Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:

Օդուժը գործել է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Կարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը եղել է ինքնաթիռի մեջ:

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործել է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարել է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվել է, արձանագրվել ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին՝ Արցախի համար հանգանակություններ կազմակերպելու հորդորով։ Նա հանձնարարել է ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինել հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերել Արցախի ժողովրդին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ: Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ` միաժամանակ հայտնելով Հայաստանին  և հայ ժողովրդին իր աջակցությունը:

Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ:

 

Հոկտեմբերի 1

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ամենավճռական ձևով դատապարտում են բռնության սրումը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում։

Դիվանագիտական ճակատում գործողությունների մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Իսկ Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։

Ռազմաճակատի առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշել ու կանխել են ՊԲ ստորաբաժանումները:

Հնչեցվել է Իրանի ԱԳՆ պաշտոնական տեսակետը` Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները ԻԻՀ  հյուսիսային սահմաններին հարակից շրջանները վերածեն ազգային անվտանգության դեմ սպառնալիքի:

Հակառակորդի կորուստները անցած մեկ օրում կազմել են՝ 130 անվերադարձ կորուստ (սպանված), 260 վիրավոր, 29 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 «ՏՈՍ» ծանր հրանետ, տարբեր տիպի 11 ԱԹՍ:

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում:

Արցախում վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող, 24news.am-ի լրագրող Սեւակ Վարդումյանը, «Արմենիա» Հ/Ը օպերատոր Արամ Գրիգորյանը։

Ֆրանսիան հայտարարել է, որ Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի:

ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել ՀՀ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում: Հայաստանի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դրանք:

 

Հոկտեմբերի 2

 

Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան:

Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով՝ ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։

Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է։

Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝  2 ԱԹՍ։

Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի  հրամանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը պարգևատրվել «Արցախի հերոս» բարձրագուն կոչմամբ:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆՀոկտեմբերի 3

 

Հետախուզական տվյալներով՝ ադրբեջանական զոհերի թիվն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում, ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ մեկնում է առաջնագիծ՝ իր բաժին մարտը մղելու: Նա կոչ է արել բոլորին՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:

ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:

Շարունակվել է Արցախի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումն ու հրթիռակոծումը, որի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ կիրառվում են նաև LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։

Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։

Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում  ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

ԱԱԾ-ն փաստեր է ներկայացրել ռազմական գործողություններում թուրքական կողմի և վարձկան-ահաբեկիչների ներկայության վերաբերյալ:

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ:

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Ադրբեջանի կորուստներն արդեն կազմում են` 123 ԱԹՍ, 14 ուղղաթիռ, 355 միավոր զրահատեխնիկա, 14 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայանք, 2745 սպանված:

 

Հոկտեմբերի 4

 

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական  օբյեկտները այսուհետեւ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Արցախի ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցրել Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին` ի պատասխան հայ խաղաղ բնակչության թիրախավորմանը:

Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցվել է մի քանի հրթիռային հարված, ոչնչացվել է ռազմական օդանավակայանը:

Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կեղծիք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները, թե՝ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել։ Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու։

Արցախի ղեկավարությունը հայտնել է, որ Պաշտպանության բանակը, ի նշան բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Միաժամանակ, հավաստիացրել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու նրանց պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ՝ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին,  Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին ԱՀ նախագահը շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆՀոկտեմբերի 5

 

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։

Հակառակորդը մեծ ինտենսիվությամբ  հրթիռակոծում է Ստեփանակերտը: Չեն շրջանցվում նույնիսկ հիվանդանոցները, դպրոցներն ու մանկապարտեզները:

Հարավային ուղղությամբ խոցվել են հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ:

Հայաստանը պատասխանելով ադրբեջանական մեղադրանքին, հիմնավորումներ է ներկայացրել, որ Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուր քաղաքին` բացահայտելով ադրբեջանական հերթական կեղծիքը:

Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների տեսադաշտում ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայողի՝ հակառակորդը անկանոն դիմել է փախուստի:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները թիրախավորելու հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում ունենք 21 զոհ և 82 վիրավոր:

 

Հոկտեմբերի 6

 

Ադրբեջանական կողմը շարունակել է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը՝ փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին։

Ադրբեջանական կողմի մեկ այլ հայտարարություն, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Հայկական կողմը  բազմիցս է հայտարարել, որ չի թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից, բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն։

Բարի գալուստ դժոխք. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հերթական հրապարակման մեջ ասվում է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողությունները:

Ադրբեջանի կորուստները սեպտեմբերի 27-ից սկսած՝ 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 միավոր զրահատեխնիկա, 4 «Սմերչ» կայանք, 3454 սպանված։