Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ
ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ

ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ

Հայաստանի ամբողջ տարածքում զինվորագրվել ցանկացող մարդկանց մեծ հոսք է: Մինչ պաշտոնապես զորահավաք կհայտարարվեր, շատ շատերն արդեն հավաքվել էին զինկոմիսարիատների մոտ՝ առաջնագիծ մեկնելու պատրաստակամությամբ:

Ծերերը տարիքն էին թաքցնում, առողջական խնդիրները, պատանիները՝ տարիքն ավելացնում, աղջիկները, կանայք էլ վկայակոչում՝ առյուծն առյուծ է, էգ լինի, թե որձ, միայն թե միանան սահմանին կանգնած տղերքին:

Ոտքի են կանգնել ահել ու ջահել, քաղաքական բոլոր կուսակցությունները մոռացել են իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի եւ խաղաղության:

Սահմանագիծ մեկնողների շարքերում մեծ թիվ են կազմում պահեստազորայիններն ու ազատամարտիկները:

«Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը Արցախյան, ապրիլյան պատերազմների մասնակից է.ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼ

-Գնում ենք էս պատերազմով մեր կռիվն ավարտելու: Մենք մեր որդիներին չկարողացանք խաղաղ երկիր ժառանգել, բայց հիմա որդիներիս, եղբայրներիս որդիների, փեսայիս հետ միացած՝ գնում ենք ճակատ, որ մեր թոռներին ժառանգենք խաղաղ հող: Ու նշանակություն չունի, թե վարձկաններ են եկել, թե թշնամին մինչեւ ատամները զինված է, ու սահման չունի իր դաժանությունը: Հայ քրիստոնյան դաժանությունը դաժանությամբ է պատասխանելու այսուհետ…

-Թշնամին ինչ զենք ուզում է, թող գնի, ինչ տեխնիկայով ուզում է, թող համալրվի, մեկ է՝ մեզ է «նվիրելու»,- ասում է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիշա Սարգսյանը: Գնդապետն իր որդու՝ Զեւսի հետ եւս կամավորագրվել է,- մեր՝ Օմօնի վաշտով, որի շարքերում հիմնականում զորքերում ծառայած տղերք են, պատերազմի թոհուբոհն անցած ազատամարտիկներ, մեկնում ենք առաջին գիծ: 30 տարի շարունակ, թեեւ հաղթող կողմ էինք, բայց բանակցություններում որոշակի զիջումների էինք գնում: Հիմա խաղի կանոնները մենք ենք թելադրելու: Ծնկի ենք բերելու թշնամուն ու հաղթանակով հետ ենք վերադառնալու…

-«Յարխուշտա» պարելով ենք գալու, ցնծությամբ: Ոչ մի զիջում, ոչ մի թիզ,- ապարանցի Ռեմբոն է՝ Ջոն Հովհաննիսյանը:

ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼշնամու զինվորը ծերի, անօգնականի վիզն է կտրում, դրանով պարծենում-աքլորանում… Հայ զինվորը պաշտպան է, վեհանձն…

Անցած պատերազմից չորս չկրակված փամփուշտ է մնացել համազգեստիս գրպանում, զոհված ընկերներիս առաջ ես պարտք ունեմ, էս չորս փամփուշտը բավ չէ…

Արթիկցի Համազասպ Գարեգինյանն էլ սահման է մեկնում վրեժն ու վիշտն իրար խառնած.

-Որդիս՝ Գոռը, զոհվել է Թալիշում, նույն այն դիրքում, որ տարիներ առաջ ազատագրել էր հորեղբայրը… Հիմա եղբորս հետ գնում եմ որդուս վրեժը լուծելու:

-Մահ մեր մահը ցանկացողներին,- բանաձեւում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը ու ավելացնում: -Մենք պարզապես դատապարտված ենք հաղթելու: Աստծո կամոք, հայ զինվորի քաջագործությամբ բոլոր կորցրած հողերն ենք վերադարձնելու:

Ռուբեն Սարգսյան. -Ծառայել եմ ոստիկանության զորքերում, երկու զավակ ունեմ: Իմ ընտանիքի համար եմ գնում, իմ հողի համար, ուրիշ էլ ով, եթե ոչ ես:

Վարուժան Բարսեղյան. -Հատուկ նշանակության ջոկատի ԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼկազմում մասնակցել եմ Արցախյան պատերազմին: Երկու տղա ունեմ, մեկն ապրիլյանի մասնակից է: Երկուսն էլ որոշել են գնալ առաջնագիծ:

Վարդան Սիմոնյան (Արթիկի ԵԿՄ-ի փոխնախագահ, Արթիկի «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար)- Որ հատվածում ասես չեմ կռվել՝ Երասխ, Ոսկեպար, Շուշի, Լաչին, քառօրյային էլ եմ մասնակցել: Նույն թշնամին է՝ նույն նենգ ձեռագրով:

-Մեր արժանապատվության համար է էս կռիվը,- ասում է երևանցի Արթուր Աղաջանյանը: -Ես էլ կռիվների մասնակից եմ, 54 տարեկան եմ,  քանի շնչում եմ, քանի սիրտս բաբախում է, հայրենիքի զինվորն եմ:

Շիրակի մարզից պահեստի մայոր Գեւորգյանը քթի տակ ժպտում է.

-Թոռ էլ ունեմ, ծոռ էլ: Տարիքիս մի նայեք, Արցախյան պատերազմին էլ եմ մասնակցել, փորձառությունս պետք կգա մարտի դաշտում: Երկու թոռներս հիմա առաջնագծում են, ոնց կարող եմ տանը հանգիստ նստել… Գնամ, միանամ կռվող թոռներիս, մեր կռվող զինվորներին ու սպաներին, միասին մի բռունցք դառնանք ու հավերժ լռեցնենք թշնամուն իր բնում:

♦♦♦

ԶինԵՐԲ ԱԶԳԸ ԲԱՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ԱՆՀՆԱՐ Է ՆՐԱՆ ԾՆԿԻ ԲԵՐԵԼվորագրվել ցանկացող մարդկանց հերթերը, կուտակումներն ամենուր են:

-Քիչ է մնում՝ ծանոթ խառնենք սահման գնալու համար,- կատակում են կամավորականները:

Երբ ազգը բանակ է դառնում, անհնար է նրան ծնկի բերել՝ ասում է Գարեգին Նժդեհը….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ