Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում սեպտեմբերի 22-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն՝ զորամիավորման հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորների մասնակցությամբ։

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանները։ Զորամասի հրամանատարությունը զինծառայողներին մաղթել է խաղաղ ծառայություն, հրահանգավորել պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ուշադիր։

Խորագիր՝ Նորություններ


22/09/2020