Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2020 թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները:

Կորոնավիրուսային համաճարակը չի խաթարել բողոքարկման գործընթացը. հանձնաժողովն ստացել է 164 դիմում-բողոք` 20%-ով ավելի 2019 թ. ամառային զորակոչի համեմատ:

Հանձնաժողովի աշխատանքը կենտրոնացել է զորակոչի գործընթացում իրականացվող բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների կապակցությամբ ծագող խնդիրների ուսումնասիրման և լուծման վրա: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի միջնորդագրերին արձագանքելով` զորակոչային իրավասու մարմիններն իրականացրել են զորակոչիկների լրահետազոտման, հետազոտական տվյալների ճշտման և գնահատման միջոցառումներ, կայացրել են զինծառայության պիտանիության մասին փորձաքննական եզրակացությունների վերանայման որոշումներ:

46 զորակոչիկ ուղեգրվել են լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքների հիման վրա վերանայվել են նրանցից 32-ի զինծառայության պիտանիության մասին եզրակացությունները, ևս 10 այդպիսի եզրակացություններ կայացվել են բժշկական հետազոտությունների տվյալների վերագնահատման միջոցով: Հիշյալ զորակոչիկներից 7-ը համարվել են զինծառայության համար ոչ պիտանի, 3-ը` ժամանակավորապես ոչ պիտանի, 32-ին տրվել են տարկետումներ մինչև 1 տարի ժամկետով:

Բողոքարկման գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստել են զորակոչային բոլոր մարմինների ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքը, ինչպես նաև քաղաքացիների հետ հանձնաժողովի գործուն համագործակցությունը:

ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է նաև զորակոչի գործընթացում բողոքների տեղիք տվող առանձին երևույթների մասին: