Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆ



ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑ ԱՖՂԱՆՍՏԱՆՕգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Աֆղանստան։

Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Ազգային բանակ, Նորություններ


17/08/2020