Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացրել են  գործնական պարապմունքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, մարտական վիճակի են բերել հրետանային միջոցները և անվրեպ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները՝ գործելով համակարգված ու ներդաշնակ։