Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը,  բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալի ղեկավարությամբ N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում  անցկացվել են ստուգումներ:

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է  մարտական հերթապահության կրման պայմաններին և տվել համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման վերաբերյալ: