Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱԿ-103 ԻՆՔՆԱՁԻԳԸ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱԿ-103 ԻՆՔՆԱՁԻԳԸ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱԿ-103 ԻՆՔՆԱՁԻԳԸ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ«ԱԿ-103» ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում: Ռուսական հայտնի «Կալաշնիկովի» արտադրության տեղայնացումն արդեն իրականություն է: Հրաձգային զենքի հայկական առաջին խմբաքանակը զինված ուժերում կլինի հուլիսի վերջին:

Ինքնաձիգի հավաքման գործընթացն արդեն սկսվել էԶենքի հիմնական պահեստային մասերը այս պահին ստանում ենք ՌԴից՝ ինքնաձիգը հավաքելով ներկրված դետալներով, ռուսական տեխնոլոգիայով և որակական նույն բարձր չափանիշներով: Հաջորդ տարի լիցենզիա ստանալուց հետո մենք նախատեսում ենք նաև որոշ պահեստամասեր արտադրել տեղում,- մեզ հետ զրույցում ասաց  արտադրության գծով փոխտնօրեն Իգոր Գորդիենկոն:

Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի հետ պայմանագիրը կնքվել է  տասը տարով: Նեյտրոն գիտաարտադրական միավորման բազայի վրա հիմնված «Կալաշնիկովի» հավաքման արտադրամասը պատրաստ է տարեկան 50.000 միավոր  ինքնաձիգ հավաքել, բայց ռուսական ընկերության հետ դեռ 20.000-ի լիցենզիա ունեն:

Առաջին մեծ խմբաքանակները միայն ներքին պահանջարկի համար են: Մինչև չբավարարենք այն, արտահանման հարց չի կարող քննարկվել: Երբ մենք «Կալաշնիկովի» հետ պայմանագիր ենք կնքել, պայման էր դրվել, որ պետք է առաջին հերթին հոգանք ՊՆ կարիքները, հետո արդեն այլ հարցերի մասին կմտածենք: Դա կախված է նաև նրանից, թե ինչպես կգործակցենք ՌԴի հետ, ինչպես կիրացնենք մեր հնարավորությունները, նշեց փոխտնօրենը:

Զենքի արտադրության ու հավաքման գործընթացում աննշան թերությունն անգամ անթույլատրելի է: Այս առաջնահերթությունն էլ հիմքն է եղել մասնագետների ընտրության հարցում: Մի քանի փուլով ու մանրակրկիտ  ստուգվում է ինքնաձիգի բոլոր մասերի աշխատունակությունը, զսպանակների ճիշտ աշխատանքը. զենքը զինվորին պետք է հասնի իդեալական վիճակում:

ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԱԿ-103 ԻՆՔՆԱՁԻԳԸ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԹե ինչ է զենքը, այս արտադրամասի աշխատակիցները գիտեն ոչ թե ուսումնական ծրագրերից, այլ սեփական փորձից: Բոլորը նախկին սպաներ են՝ մարտական, տեխնիկական ու միջազգային հակամարտության գոտիներում ծառայության հարուստ փորձով, զենքի հետ ճիշտ վարվելու վարժ հմտություններով: Նրանք նաև հատուկ պատրաստություն են անցել այստեղ՝ ստանալով զենքի հավաքման թույլտվության վկայականներ:

…Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հետևում է ռուսական նշանավոր զենքի հավաքման գործընթացին:

Վարչապետը ձեռքն է վերցնում «Մոնթե» անունը ստացած ջերմատեսիլը՝ Made in Armenia մակագրությամբ։ Կառավարության ղեկավարին են ներկայացվում օպտիկաէլեկտրոնային սարքերի և գիշերային ջերմային նշանոցների արտադրության ծրագրերն ու հեռանկարները: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը՝ բավարարելով պաշտպանության նախարարության պահանջարկը:

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը որակական թռիչք կհաղորդեն նաև մոտ մեկ տարի հետո Աբովյան քաղաքում բացվելիք չորս խոշոր արտադրամասերը՝ հազար երկու հարյուր նոր աշխատատեղով: Նախնական հաշվարկով ինքնաձիգի համար տարեկան կարտադրվի 150 մլն փամփուշտ: Կոտայքի մարզի մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև ավտոտեխնիկայի և զրահատեխնիկայի վերանորոգման արտադրամասեր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ