Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Դաշտային պայմաններում զինծառայողների գործողությունների ներդաշնակման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման մոտոհրաձգային վաշտերն անցկացրել են մեքենավարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Ստուգվել են բարդ տեղանքում մեքենավարման և զենքերի կիրառման ունակությունները, կրակի վարման արդյունավետությունը և ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը: