Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԱԿԻ ՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԱԿԻ ՎԱՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաստիքային զենքի տիրապետման և մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 8-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն,​ անվրեպ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները։