Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՏԱՆԿԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ՏԱՆԿԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հունիսի 25-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները: Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: