Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը և անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով, հունիսի 25-ին, 4-րդ զորամիավորման N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են:

Խորագիր՝ Նորություններ


26/06/2020